Եղցահողից և Լիսագորից խաղաղապահների ուղեկցությամբ բնակիչներ են մեկնել Ստեփանակերտ և վերադարձել. անդրադարձ |artsakhpress.am|

artsakhpress.am: Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղցահող և Լիսագոր համայնքներից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այսօր՝ հունիսի 26-ին,   երթուղային միկրոավտոբուսով բնակիչներ են մեկնել  Ստեփանակերտ եւ վերադարձել գյուղեր:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին  տեղեկացրել է Եղցահողի համայնքապետ Արտակ Հակոբյանը:

«Հունիսի 23-ին՝ ուրբաթ օրը, հարևան Հին Շեն և Մեծ Շեն համայնքների բնակիչները ևս ռուս խաղաղապահների ուղեկցությամբ գնացել են Ստեփանակերտ՝  կենցաղում անհրաժեշտ ապրանքատեսակներ ձեռք բերելու նպատակով: Անընդհատ առաջացող  խնդիրները ինչ-որ ձևով փորձում ենք  հարթել,  քանի որ Շուշիի շրջանի մեր չորս գյուղերը կրկնակի շրջափակման մեջ են»,-նշել է Ա. Հակոբյանը:

Համայնքապետի իրազեկմամբ՝ գյուղացիները ժամանակին  բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքս են կատարել, և այս օրերին  ստացված բերքը հավաքում են, ինչը որոշ չափով լրացնում է  պարենամթերքի պակասը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն