Միխայիլ Գալուզինն ու Վաղարշակ Հարությունյանը մտքեր են փոխանակել Լաչինի միջանցքում և ԼՂ-ում իրավիճակի մասին |armtimes.com|

armtimes.com: Հունիսի 26-ին ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինն ընդունել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին:

Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից՝ նշելով, որ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում` երկկողմ օրակարգի արդիական թեմաների, Լաչինի միջանցքում և ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացման շուրջ:

Ընդգծվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների` 2020-2022 թթ. ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների անկասելի պահպանման կարևորությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն