Վրաստանում ԵՄ դեսպանը ցանկանում է շուտ վերականգնել իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը |aliq.ge|

aliq.ge։ Վրաստանում Եվրամիության դեսպան Կարլ Հարցելը խոսել է երկրում ստեղծված իրավիճակի մասին: Նա նշել է, որ անպայման կողմերի միջև պետք է տեղի ունենա երկխոսություն, պետք է բացառել ամեն տեսակի բռնությունը:

Նրա խոսքով իշխանության և ընդդիմության միջև բանակցությունների հաջորդ փուլը հնարավորինս շուտ պետք է անցկացվի:

«Հաջորդ փուլի ժամկետը դեռ հստակեցված չէ: Ես կարծում եմ որ բանակցությունների հաջորդ փուլը հնարավորինս շուտ պետք է անցկացնել: Եվրամիությունն աջակցում է երկխոսություններին: Առաջին հանդիպումը շատ կարևոր էր, քանի որ տեղի ունեցավ մտքերի փոխանակում: Լարվածությունը մեղմելու համար երկխոսությունը խիստ կարևոր է: Երկխոսության միջոցով մենք կարող ենք հարցը լուծել»,- հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպանը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով