Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկ քաղաքին. կա 9 զոհ, 60 վիրավոր |tert.am|

tert.am: Հունիսի 27-ին ուկրաինական Կրամատորսկ քաղաքի հրետակոծության ժամանակ զոհվել է առնվազն ինը մարդ, վիրավորվել՝ 60-ը։ Վիրավորների թվում են Կոլումբիայի երեք քաղաքացի։ Այս մասին հայտնել են Դոնեցկի շրջանային դատախազությունում, գրում է pravda.com.ua-ն։

Նշվում է, որ հունիսի 27-ի երեկոյան ռուսական կողմը հարվածել է Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքին՝ խոցելով սննդի օբյեկտը։

Փլատակներից դուրս է բերվել երեք մարդ: Փրկարարական աշխատանքները շարունակվում են. Հնարավոր է, որ փլատակների տակ դեռ մարդիկ կան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն