Սպիտակ տունը կոչ է անում Բաքվին և Երևանին խուսափել սադրանքներից ու նվազեցնել լարվածությունը

Սպիտակ տան անվտանգության գծով խորհրդական Ջեք Սալիվանը երեկ ընդունել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին ու Ջոյհուն Բայրամովին։ Այս մասին Սալիվանը գրել է իր թվիթերյան միկրոբլոգում։

«Ուրախ եմ հյուրընկալել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին այսօր միասին Սպիտակ տանը»,- նշել է Սպիտակ տան պաշտոնյան։

Նա ընդգծել է, որ հորդորել է Հայաստանին և Ադրբեջանին շարունակել առաջընթաց գրանցել դեպի խաղաղություն․ «Ինչպես նաև խուսափել սադրանքներից ու նվազեցնել լարվածությունը՝ վստահություն ձևավորելու համար»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն