Ադրբեջանը իրադրությունը սրելու և ԼՂ-ն հայաթափելու հետևողական քաղաքականություն է վարում. Փաշինյան |news.am|

news.am: Լաչինի միջանցքի փակման հետեւանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար ճգնաժամի պյմաններում հունիսի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը հրետանային եւ անօդաչու ավիացիայի հարվածներ են հասցրել ԼՂ ՊԲ Մարտունու եւ Մարտակերտի դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով ՊԲ 4 զինծառայողներ են զոհվել: Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին եւ ընկերներին, պետք է ընդգծմ, որ այս ռազմական սադրանքը երկար ժամանակ նախապատրաստվում էր՝ Ադրբեջանի տեղեկատվական գրոհներով, թե իրբ ԼՂ պաշտպանության բանակը շփման գծի տարբեր հատվածներում խախտում է հրադադարի ռեժիմը:

Ադրբեջանական լրատվության հրապարակումների մտացածին լինելը ԼՂ իշխանությունների կողմից հետեւողականորեն իցույց է դրվել, ինչի պայմաններում ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանն իրադրությունը սրելու և ԼՂ-ն հայաթափելու հետևողական քաղաքականություն է վարում:

«Ադրբեջանի գործելակերպն ավելի ու ավելի տեսանելի կերպով հենց այդպես է ընկալվում նաև միջազգային հանրության կողմից, ինչի ամենաթարմ ապացույցը նախորդ շաբաթ ԵԽԽՎ-ում ընդունված22/56 բանաձևն է»,-ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ դրա 15-րդ կետում ԵԽԽՎ-ն արձանագրում է. «Վեհաժողովն չափազանց անհանգստացած է Ադրբեջանի ղեկավարության ամենաբարձր մակարդակում հայերի դեմ կիրառվող թշնամական և սպառնալից հռետորաբանությունից և կոչ է անում Ադրբեջանին մերժել նման հռետորաբանությունը և քայլեր ձեռնարկել  ինչպես ատելության խոսքի դեմ, այդ թվում հանրային և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կիրառվող, այնպես էլ ատելության և հանցագործությունների դեմ պայքարելու համար»,-ընդգծեց Փաշինյանը:

Նրա խոսքով, նույն բանաձեւի 8-րդ կետում Վեհաժողովն արձանագրում է. «Ներկա անկայուն իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ ԼՂ հայ բնակչությունը ստիպված կլինի լքել իր տներն ու համայնքները: Այս համատեքստում Վեհաժողովը հրատապ կոչ է անում լուծել ԼՂ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության խնդիրները Բաքի եւ Ստեփանակերտի միջեւ երկոսության, ինչպես նաեւ խաղաղության իրականացման ցանկացած մեխանիզմում չեզոք միջազգային ներգրավվածության միջոցով»:

Վեհաժողովն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է, արձանագրել է ԼՂ-ին մատակարարվող  էլեկտրաէներգիայի և բնական գազի մատակարարումների արգելափակման փաստը, Ադրբեջանին կոչ է արել անհապաղ վերականգնել այդ մատակարարումները և կատարել Լաչինի միջանցքի ապաարգելափակելու մասին Արդարադատության միջազգային դատարանի հրամանը»,-հայտարարեց վարչապետը։

Փաշինյանը նաև կարևոր համարեց արձանագրել այն, որ ԵԽԽՎ-ի բանաձևում ԼՂ-ում իրավիճակը գնահատվում է հումանիտար և մարդու իրավունքների ճգնաժամ. «Ընդգծվել է ԼՂ եւ Լաչինի միջանցք հնարավորինս արագ փաստահավաք կազմակերպելու անհրաժեշտությունը:

ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևը կարևորագույն փաստաթուղթ է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուրջ միջազգային  ուշադրությունը մեծացնելու առումով  և ՀՀ ԱԳՆ-ն հետևողական կլինի բանաձևի դրույթները նախարարական կոմիտեի, այսինքն ԵԽԽՎ-ի գործադիր մարմնի օրակարգում   պահելու առումով»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն