Ֆրանսիայում ոստիկանի կողմից դեռահասի սպանության պատճառով սկսված բողոքի ցույցերին մասնակցել է 6200 մարդ |tert.am|

tert.am: Ֆրանսիայում ոստիկանի կողմից դեռահասի սպանության պատճառով սկսված բողոքի ցույցերին մասնակցել է 6200 մարդ։ Անկարգությունների արդյունքում բերման է ենթարկվել 421 մարդ, հայտնում է BFM հեռուստաալիքը։

Մասնավորապես, Փարիզի կենտրոնում գտնվող Les Halles թաղամասում խանութի թալանից հետո 14 մարդ է բերման ենթարկվել։

Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայի մայրաքաղաքում առնվազն 242 մարդ է բերման ենթարկվել։

Կլամար, Կոմպիեն և Նոյ-սյուր-Մարն քաղաքներում, ինչպես նաև Ուազ դեպարտամենտում գիշերը պարետային ժամ է մտցվել։

2005 թվականից ի վեր Ֆրանսիայում ամենախոշոր անկարգությունները սկսվել են երեք օր առաջ՝ Փարիզի Նանտեր արվարձանում և  տարածվել այլ քաղաքներում։ Պատճառը 17-ամյա դեռահասի սպանությունն է. ոստիկանը տղային սպանել էր ճանապարհին ստուգման ժամանակ։ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանինը խոստացել է մանրամասն հետաքննություն անցկացնել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով