Հնդկաստանում 25 մարդ ողջ-ողջ այրվել է ավտոբուսի բռնկման հետևանքով․ 8 անձ փրկվել է |news.am|

news.am: Հնդկաստանում՝ Մահարաշատրա նահանգի Բուլհան շրջանում, 25 մարդ ողջ-ողջ այրվել է ավտոբուսի  բռնկման հետևանքով: Այս մասին գրում է Press Trust of India-ն՝ հղում անելով ոստիկանությանը։

Եվս ութը, այդ թվում՝ ավտոբուսի վարորդը և մաքրուհին, ողջ են մնացել ողբերգությունից, քանի որ կարողացել են դուրս գալ այրվող մեքենայից կոտրված ապակիների միջով։ Ոստիկանությունից հայտնել են, որ վարորդը հարցաքննվում է, նրան բերման ենթարկելու գործընթացը ընթացքի մեջ է։

Մասնավոր ավտոբուսն ուղևորվում էր Նագպուրից Պունու, որտեղ տեղի է ունեցել վթարը։

Ոստիկանությունը հայտնել է, որ նախնական տվյալներով տրանսպորտային միջոցը բախվել է սյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով