«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը սույն թվականի հուլիսի 2-ից սկսել է Երևան – Ստամբուլ-Երևան երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են՝ ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար հարկավոր է այցելել ավիաընկերության կայք՝ armenianairlines.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: