Ստեփանակերտում մասնակի բնակելի տուն է այրվել․ կա տուժած

Հուլիսի 2-ին՝ ժամը 15:04-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տերտերյան փողոցում հրդեհ է բռնկվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Հրդեհը մարելու և բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով, անմիջապես դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը։

 

Ժամը 15:24-ին հրդեհը մեկուսացվել է, լիկվիդացվել` 15:33-ին։ Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերարատիվ խմբի ծառայողները, հրդեհի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած Ա.Օ.-ին բժշկական օգնության ավտոմեքենայով տեղափոխել են հանրապետական բժշկական կենտրոն։ Ժամը 16:30-ին վերջինս դուրս է գրվել հիվանդանոցից։

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվգանգության տեսչությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն