Ֆրանսիայում բռնկված անկարգությունների ալիքը հասել է Շվեյցարիա |factor.am|

factor.am: Ոստիկանի կրակոցի հետևանքով 17-ամյա դեռահասի մահվանից հետո Ֆրանսիայում սկիզբ առած անկարգությունների ալիքը հասել է  Շվեյցարիա, հայտնում է AFP-ը։

Ավելի քան հարյուր դեռահասներ և երիտասարդներ սոցիալական ցանցերում հնչեցրած կոչերից հետո շաբաթ երեկոյան հավաքվել են Լոզանի կենտրոնում, նրանք կոտրել են պատուհանների ապակիները և քարեր նետել ոստիկանների վրա։ Շվեյցարական ոստիկանության տվյալներով՝ բերման է ենթարկվել 7 մարդ, այդ թվում՝ 6 անչափահաս։ Տուժածների մասին տեղեկություններ չկան: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստվում է այսօր հանդիպել Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների ու անկարգություններից տուժած 220 քաղաքների ու համայնքների քաղաքապետերի հետ։

Երկրում ստեղծված իրավիճակի պատճառով նա հետաձգել է երկուշաբթի օրը նախատեսված այցը Գերմանիա։ Հունիսի 30-ին նախագահ Մակրոնը, ելույթ ունենալով անկարգությունների հետ կապված միջգերատեսչական ճգնաժամային խմբի նիստում, դատապարտեց ջարդեր հրահրողներին և «նրանց, ովքեր օգտագործում են այս իրավիճակը և այս պահը, որպեսզի փորձեն անկարգություններ հրահրել և հարձակվել մեր հաստատությունների վրա»,- Մակրոնի խոսքերն է մեջբերում Rfi-ը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով