Թուրքիան ու Եգիպտոսը 10 տարվա դադարից հետո վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Թուրքիան և Եգիպտոսը 10 տարվա դադարից հետո վերակագնել են դիվանագիտական հարաբերությունները և դեսպաններ են նշանակել: Այս մասին ասվում է երկու երկրների ԱԳՆ համատեղ հայտարարության մեջ: Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի վերջին պայմանավորվել են բարձրացնել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների մակարդակը և դեսպաններ փոխանակել:

«Թուրքիան և Եգիպտոսը տեղեկացնում են դիվանագիտական հարաբերությունների մակարդակը դեսպանների մակարդակի բարձրացնելու մասին։ Թուրքիան որպես Կահիրեում դեսպանի թեկնածու առաջարկել է Սալիհ Մութլու Շենին, իսկ Եգիպտոսն Անկարայում դեսպանի պաշտոնում ՝ Ամրա Ալ-Համամին»,- ասված է հաղորդագրության մեջ:շ

Նշվում է, որ այս քայլը կնպաստի երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը:

Թուրք-եգիպտական հարաբերությունները վատթարացան 2013 թվականի հուլիսին Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալումից և դրան հաջորդած արյունալի բախումներից հետո: Էրդողանը խստորեն դատապարտել է Եգիպտոսի զինվորականների գործողությունները տապալված նախագահի կողմնակիցների նկատմամբ։ Թուրքիան և Եգիպտոսը 2013-ի օգոստոսին խորհրդակցությունների համար հետ կանչեցին իրենց դեսպաններին, որից հետո Եգիպտոսը պերսոնա նոն գրատա հայտարարեց թուրք դեսպանին, իսկ Թուրքիան՝ Եգիպտոսի դեսպանին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն