Թուրքիայի ԱԳՆ նախարարը հուլիսի 5-6 կայցելի Ադրբեջան |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հուլիսի 5-6 կայցելի Ադրբեջան։

Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հրավերով կատարվող այցի ընթացքում Ֆիդանը հյուրի կարգավիճակով մասնակցելու է «Չմիացած երկրների շարժման» բյուրոյի նախարարական հանդիպմանը։ Նա նաև մասնակցելու է այդ շարժման Պաղեստինի հարցով կոմիտեի նիստին, ինչպես նաև մի շարք երկկողմ հանդիպումներ է ունենալու, հաղորդում է Թուրքիայի արտգործնախարարությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև