ԵԱՀԿ ԽՎ–ն ընդունել է ՀՀ պատվիրակության բոլոր առաջարկները. Սարգիս Խանդանյան

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը ընդունել էՀայաստանի պատվիրակության բոլոր առաջարկները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵԱՀԿ ԽՎ–ում հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը։

Նա նշել է, որ ԵԱՀԿ ԽՎ 2023 թվականի եզրափակիչ փաստաթուղթը՝ Վանկուվերի հռչակագիրը քվեարկությամբ հաստատել է մի շարք կարևոր դրույթներ, մասնավորապես՝

– Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից,

– Կոչ է անում ապահովել մարդկանց և ապրանքների անխոչընդոտ անցումը Լաչինի միջանցքով՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման,

– Կոչ է անում Ադրբեջանին միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ ձևավորել դրական օրակարգ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորելու նպատակով,

– Կոչ է անում ազատ արձակել բոլոր պահվող անձանց և ճշտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհետ կորած բոլոր անձանց ճակատագրերը, պաշտպանել տարածաշրջանի մշակութային ժառանգությունը և աջակցել ականազերծման գործընթացին,

– Խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ՝ հիմք ընդունելով միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը,

– Ողջունում է Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության դիվանագիտական ջանքերը, որոնք նպաստում են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և փոխվստահության կառուցմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն