«Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության բանակ չկա». Փաշինյանը պատասխանեց Ալիևին

ՀՀ կառավարության նիստի սկզբում ՀՀ վարպետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Ադրբեջանի կողմից Հայաստանի հասցեին հնչող մի շարք մեղադրանքների։

Մասնավորապես, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել ԼՂ-ից դուրս բերել Հայաստանի բանակի ստորաբաժանումները այն պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում զինվոր չունի։ 

«Արձանագրում եմ ևս մեկ անգամ․ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության բանակ չկա, ԼՂ-ում գործում է ԼՂ Պաշտպանության բանակը, որի գոյության պատճառները յուրաքանչյուր ոք ամեն օր կարող է գտնել Ադրբեջանի պաշտոնական քարոզչության և գործողությունների մեջ, որի անթաքույց էությունը ԼՂ հայերին էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելն է»,- հայտարարեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «Չմիացած պետությունների շարժման» արտգործնախարարների՝ Բաքվում անցկացվող հավաքին, հայտարարել էր, թե եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է հասնելու տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանը, ապա պետք է զինված ուժերն ամբողջությամբ դուրս բերի Ղարաբաղից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն