Ադրբեջանն ամիսներ շարունակ լայնածավալ հակաքարոզչություն է սկսել Ֆրանսիայի նկատմամբ. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության մաս է նաև այն միջազգային կազմակերպությունների և երկրների թիրախավորումը, որոնք օբյեկտիվ գնահատական են տալիս ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին և Ադրբեջանի գործողություններին: Այդ մասին Կառավարության՝ հուլիսի 6-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ֆրանսիային ուղղված Ադրբեջանի մեղադրանքներին:

«Ադրբեջանն ամիսներ շարունակ լայնածավալ հակաքարոզչություն է սկսվել Ֆրանսիայի նկատմամբ, որի թե՛ պաշտոնական, թե՛ հանրային հարթակներում հնչում են հասցեական գնահատականներ և ահազանգեր Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հայության դեմ իրագործվող ապօրինի քայլերի մասին:

Ֆրանսիայի դեմ ուղղված քարոզչությունն այլ երկրների կողմից ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամին հասցեական հնարավոր գնահատականները կանխելն է:

Հայաստանը, իր հերթին, շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային, պետք է բոլոր միջոցները ձեռնարկի, որ ավելի ու ավելի շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ հասցեական գնահատականներով հանդես գան ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժանի վերաբերյալ»,- ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն