Արցախի իշխանությունները տարբեր սցենարներ են դիտարկում. ԱԳՆ ղեկավարը խաղաղապահների մասին |news.am|

news.am: 2020թ. պատերազմից հետո շատ բնակիչներ վերադարձան Արցախ, որովհետեւ երաշխավորվում էր կապը Հայաստանի հետ, եւ այն վերահսկվում էր ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից։ Այս մասին Երեւան-Ստեփանակերտ տեսակամրջի ժամանակ ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը։

«Ինչպես գիտեք, շնորհիվ ՌԴ միջնորդության հաջողվել է կանգնեցնել ռազմական գործողությունները 2020թ., եւ այդ ծանր պայմաններում անհրաժեշտ էր որոշում ընդունել խաղաղապահներ ուղարկելու մասին։ Դրա համար էլ հստակ չի ճշտվել խաղաղապահ առաքելության մանդատը։ Բայց դա կարեւոր գործոն էր, որը հաշվի առնելով էլ մեր հայրենակիցները ՀՀ-ից վերադարձան Արցախ։ Այդ թվում երաշխավորվում էր կապն Արցախի եւ Հայաստանի միջեւ՝ խաղաղապահների հսկողության ներքո։ Սակայն եռակողմ հայտարարությունների դրույթները չեն կատարվում (Ադրբեջանի կողմից), ռուսական կողմի հետ բանակցություններ են վարվում։

Ինչ վերաբերում է այլ խաղաղապահների ներգրավման հնարավորությանը, ապա դա հնարավոր է միայն ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշման արդյունքների հիման վրա։ Հաշվի առնելով ճգնաժամը միջազգային հարաբերություններում՝ գործընթացը հեշտ չէ։ Բայց Արցախի իշխանությունները տարբեր սցենարներ են դիտարկում»,- ասել է արտաքին գործերի նախարարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով