Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան․ նախատեսվում է հանդիպում Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«Բաթումի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին:

Այսօր նախատեսվում է վարչապետ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը: Նախ երկու երկրների առաջնորդները կունենան առանձնազրույց, այնուհետև տեղի կունենա ընդլայնված կազմերով հանդիպում»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել և գրել՝ 

 «Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում նախ առանձնազրույց ունեցա իմ գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, այնուհետեւ բանակցությունները շարունակեցինք ընդլայնված կազմերով»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն