Ադրբեջանի ԶՈՒ-ն նաև ականանետից կրակ է բացել Մաճկալաշեն գյուղի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈՒ-ն հուլիսի 7-ի ժամը 19:00-ից ժամը 19։26֊ն ընկած ժամանակահատվածում Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից և 60 մմ տրամաչափի ականանետից կրակ բացելով Մաճկալաշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ  հայկական կողմում տուժածներ չկան։

Ըստ աղբյուրի՝ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն