Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությունն այցելել է Լաչինի միջանցքի մուտք

Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը Թվիթերի իր էջում ներկայացրել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակության այցը Լաչինի միջանցք:

«Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությունն այցելել է 7 ամսով արգելափակված Լաչինի միջանցքի մեկնարկային կետ։ Այցը հնարավորություն տվեց ավելի լավ հասկանալ իրավիճակը տեղում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության համար մարդու իրավունքների և մարդասիրական լուրջ հետևանքներով»,- գրել է Արման խաչատրյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև