Ընթացքի մեջ են Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Ընթացքի մեջ են Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 17-19 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները, որոնք մեկնարկել են 2023 թվականին: Ծրագրի արժեքը կազմում է 463 մլն 696 հազար դրամ:

Արդյունքում նախատեսվում է հիմնանորոգել Փյունիկ բնակավայրի 2 կմ հատվածը, կառուցել ջրահեռացման համակարգ: Աշխատանքները կավարտվեն սեպտեմբերին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում ծանոթացել է Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2 կմ-անոց հատվածի վերանորոգման աշխատանքներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն