ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակմանը. Պետդեպ |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակմանը, երեկ ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մենք շարունակում ենք հավատալ, որ համաձայնությունը հնարավոր է, և անհամբերությամբ սպասում ենք հետագա բանակցություններին առաջիկա ամիսներին», – ասել է Միլլերը:

Հարցին, թե տեսնո՞ւմ է բանակցային գործընթացի շարունակություն այդ թվում նաև Վաշինգտոնում, խոսնակը չի պատասխանել:

Հունիսի վերջին Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Վաշինգտոնում անցկացված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների ավարտին միասնական հաղորդագրություն տարածվեց, ըստ որի՝ կողմերը համաձայնեցրել են համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդված և «գրանցել փոխըմբռնման առաջընթաց»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն