ՊԲ ստորաբաժանումները Շուշիի շրջանի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. Արցախի ՊՆ

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկությունը։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 11-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, կրակ են բացել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասվում է Արցախի ՊՆ հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն