Համաժողովրդական շարժման ժամանակ պետական ծառայող, ոչ ծառայող տարբերակում չի լինելու․ մեկ անձի պես ամբողջ ժողովուրդը մասնակցելու է. Արցախի պետնախարար

Արցախի «Միջանցքի Ապաշրջափակման Ժողովրդական Շարժման Շտաբ»-ը քայլերթ էր սկսել՝ դեպի Վերածննդի հրապարակ՝ կոչ անելու համապատասխան մարմիններին, իշխանությանը կա՛մ միանալու իրենց, կա՛մ համապատասխան ռեսուրսներ՝ «գոնե մեքենա, բենզին տրամադրելու, որ գնան ճանապարհը բացեն»։

«Տասնյակ հազարներով, եթե գնանք-հասնենք էնտեղ, հավատացեք՝ գործող տարբերակ ա, կարողանալու ենք անենք», – անելիքների մասին շարժումը հայտարարել էր երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

Երթի մասնակիցները քաղաքացիներին իրենց միանալու կոչ անելով հասան Վերածննդի հրապարակ, նրանք որոշեցին գնալ նախագահական՝ ստանալու իրենց հարցի պատասխանը։

Ավելի ուշ Արցախում այսօրվա քայլերթի մասնակիցները հանդիպել են Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ։ Շտաբի ուղիղ եթերի սկզբում Ներսիսյանը հայտարարեց․ «Բոլորս միակարծիք ենք, հասկանում ենք, որ էդ համաժողովրդական շարժումն ա իրավիճակից դուրս գալու միակ ելքը, և էդ ժամանակ արդեն բոլորս միասնաբար, առանց տարբերակման․ քիչ առաջ նման էդպիսի հայտարարություններ կային․․․ Պետական իշխանությունն ու պետական ծառայողները, գուցե ինչ-որ տեղ պաշտոնական լիազորություններով պայմանավորված ավելի զուսպ են, բայց համաժողովրդական շարժման ժամանակ պետական ծառայող, ոչ ծառայող տարբերակում չի լինելու․ մեկ անձի պես ամբողջ ժողովուրդը մասնակցելու ա»։

 Ապա Ներսիսյանն ասաց, որ մանրամասները կներկայացնեն հանդիպման մասնակիցները։ Վերջիններս նշեցին․ «Երևի պետական մակարդակով էլ են հայտարարելու, որ դուրս գանք, շարժումը շարունակենք, ասել են՝ շրջաններին էլ են ապահովելու, որ գան»։

 Հանդիպման մասնակիցներից մյուսը նշեց․ «2 օր սպասում ենք, եթե չի բացվում (Լաչինի միջանցքը – խմբ), ու իրանք ամեն ինչ տրամադրում են ավտոբուսներով․․․ ու սաղ ժողովորդը դուրս ա գալիս էս շարժման տրամաբանությամբ՝ ձեր շարժման, բայց արդեն 120 հազարով»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն