Երևանի 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով

Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով. կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Ըստ նախագծի, «Երքաղլույս»-ի հենասյուներով անցնող հաղորդալարեր այլևս չեն լինի: 

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքային լուսավորության ծրագիրը համայնքն իրականացնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ՝ վարկային ու դրամաշնորհային միջոցներով:  Վարկի գումարը 4.0 մլն ԱՄՆ դոլար է, դրամաշնորհը՝ 1.9 մլն եվրո:

Ամիրյան փողոցում աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են: Գործընթացն այս պահին իրականացվում է Մյասնիկյան պողոտայում և Աճառյան փողոցում: Աշխատանքների հաջորդ կանգառը Թումանյան փողոցն է:

Նախագիծը ներառում է նաև հենասյուների ու նատրիումային և սնդիկային լամպերի փոխարինում՝ ԼԷԴ լուսատուներով, ինչպես նաև լուսավորության ցանցի կառավարման համակարգի ներդնում: Ծրագրի հիմնական նպատակը Երևանում անվտանգ ու էներգախնայող արտաքին լուսավորության ցանց ստեղծելն է: Մանրամասները՝ տեսանյութում:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն