Ներկայացուցիչների պալատը մերժել է Ուկրաինային աջակցությունից զրկելու՝ հանրապետականների փորձը |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մերժել է հանրապետականների՝ Ուկրաինային աջակցությունից զրկելու փորձը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Մի խումբ հանրապետականներ պահանջել էին մի շարք փոփոխությունների քննարկում, որոնք կարգելեին Ուկրաինայի անվտանգությանն ուղղված աջակցությունը և կպարտավորեցնեին ամերիկյան կառավարությանը Կիևին ցանկացած օգնություն ուղեկցել զեկույցով, որում մանրամասն կներկայացվի ԱՄՆ մասնակցության ռազմավարությունը։ Սպիտակ տունը դեմ է արտահայտվել նաև 2024 թվականի պաշտպանության բյուջեում Կիևին հատկացվող օգնությունը վերահսկելու համար գլխավոր տեսուչի պաշտոն ստեղծելու տարբերակին:

Հանրապետական կուսակցության անդամները նաև առաջարկել էին փոփոխություն, որը կարգելեր կասետային զինամթերքի փոխանցումն Ուկրաինային:

Մերժված փոփոխություններից մեկն էլ վերաբերում էր ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից պահանջվում էր միջոցներ ձեռնարկել, որոնք անհրաժեշտ կլինեին այդ քայլին դիմելու դեպքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն