ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հաստատել է Մարկ Լիբիի թեկնածությունն Ադրբեջանում դեսպանի պաշտոնում |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 13-ի ուշ երեկոյան հաստատել է նախագահ Ջո Բայդենի ներկայացրած թեկնածուին Ադրբեջանում դեսպանի պաշտոնում՝ ճանապարհ բացելով առաջիկա օրերին Սենատի ամբողջական կազմի կողմից նրա հավանական հաստատման համար:

Լսումների ժամանակ պրոֆեսիոնալ դիվանագետ Մարկ Լիբիին հարցեր են ուղղվել ԼՂ հարցով խաղաղ բանակցությունների, Ադրբեջանում մարդու իրավունքների և Վաշինգտոնի ու Բաքվի միջև անվտանգության ոլորտում համագործակցության մասին:

Լիբին ասել է, որ հաստատման դեպքում կաջակցի Վաշինգտոնի ջանքերին՝ հայ-ադրբեջանական արդար և կայուն խաղաղության համաձայնագրի խթանման ուղղությամբ: «Այս ողբերգական հակամարտությունը ցավի և անվստահության դառը ժառանգություն է թողել»,- հայտարարել է դիվանագետը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն