Կիևի քաղաքապետ Կլիչկոն մտադիր է մասնակցել նախագահական ընտրություններին |hetq.am|

hetq.am: Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել Ուկրաինայի նախագահական ընտրություններին, սակայն այդ մասին խոսելը դեռևս վաղ է։ 

«Եթե իմ գիտելիքների, իմ էներգիայի, փորձի կարիքը լինի նրա համար, որ Ուկրաինան դարձնենք եվրոպական, ես դրա համար կտամ և տալիս եմ ամեն ինչ»,- ուկրաինական lb.ua-ին տված հարցազրույցում ասել է Կլիչկոն՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա կուզեր լիներ Ուկրաինայի նախագահ։ «Կլինեն նախագահական ընտրություններ, կխոսենք այդ մասին»,- ընդգծել է Կիևի քաղաքապետը։

Կլիչկոյի խոսքով՝ Ուկրաինայում նախագահական ընտրությունների մասին կարելի է խոսել միայն այդ երկրում ռազմական գործողությունների ավարտից հետո։ Նա նաև հավելել է, որ ներկայումս Կիևի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու մասին հայտարարությունը «կլինի մեծ հիմարություն»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունիսի վերջին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները կարող են կայանալ միայն ռազմական գործողությունների ավարտից հետո։ Ներկայումս Ուկրաինայում գործում է ռազմական դրության ռեժիմ, որի ընթացքում, ըստ օրենքի, ընտրությունների անցկացումն արգելվում է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն