Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտման երեք դեպք է գրանցվել. ՌԴ ՊՆ |shantnews.am|

shantnews.am: Արցախի Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի 3 խախտում է արձանագրվել։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Տուժածներ չկան: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը այսօր հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ հուլիսի 15-ին՝ Ժամը 09:50-ի սահմաններում, ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք համայնքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն