2023-07-17-18ce9d03-3a7a-417c-81d0-b9998c0e133a.jpeg

Էրդողան․ «Պուտինի հետ քննարկելու եմ հացահատիկային գործարքի ճակատագիրը» |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «հացահատիկային գործարքի» ճակատագիրը կքննարկի իր ռուսաստանցի պաշտոնակցի հետ։ Այս մասին Էրդողանը հայտարարել է այսօր Ստամբուլում՝ լրագրողների հետ զրույցում։

Reuters-ի տեղեկություններով՝ Էրդողանը ընգծել է, որ Ռուսաստանի նախագահի հետ այս թեման պատրաստվում է քննարկել գալիք ամիս նախատեսված դեմ առ դեմ բանակցությունների ընթացքում։

«Կարծում եմ, որ Վլադիմիր Պուտինը ցանկանում է, որ «հացահատիկային գործարքի» շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները շարունակվեն ի կատար ածվել», – նշել է Էրդողանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն