28-ամյա օտարերկրացին կոտրել էր ավտոբուսի ապակիները՝ պատճառելով 3 միլիոն 500 հազար դրամի վնաս

Հուլիսի 16-ին՝ ժամը 18.57-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի 48-ամյա վարորդը և հայտնել, որ Ռուբինյանց փողոցում օտարերկրացի 28-ամյա երիտասարդն իրեն անհայտ առարկայով խփել և կոտրել է թիվ 3 երթուղին սպասարկող ավտոբուսի ապակիները: «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ին պատճառվել է 3 միլիոն 500 000 դրամի վնաս:

28-ամյա երիտասարդը հայտնաբերվել, պետական գույքը վնասելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Ավանի բաժանմունք: Նա և
կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով