ՌԴ-ում Սու-25 կործանիչը ծովն է ընկել |factor.am|

factor.am: ՌԴ Կրասնորդարի երկրամասում ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Московский комсомолец-ի փոխանցմամբ՝ խոսքը Սու-25 կործանիչի մասին է։ Օդաչուն ողջ է, նրան գտել ու օգնություն են ցուցաբերում։

Տագանրոգի ծովափին հանգստացողներն արտակարգ պատահարի ականատեսն են եղել։ Ականատեսները դիտել են, թե ինչպես են նավակներն օգնության շտապում օդաչուին, օդից զննել են կործանման վայրը։ Պաշտոնական տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։

Միաժամանակ, ՏԱՍՍ-ը, վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայություններին, նշում է, որ «ինքնաթիռը Յեյսկի մոտ ընկել է ծովը, օդաչուին վերակենդանացնում են»։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն