Հաջակցություն Արցախի ակցիայի մասնակիցները երթով հասան ԱՄՆ դեսպանատան մոտ |news.am|

news.am: Ֆրանսիայի դեսպանատան առջեւ այսօր՝ հուլիսի 18-ին, հաջակցություն Արցախի բողոքի ակցիա անող քաղաքացիները քայլերթով հասան ԱՄՆ դեսպանատան մոտ։

Քաղաքացիները Ֆրանսիայի դեսպանատան մոտ երգեցին Արցախի օրհներգը, մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը եւ նամակ փոխանցեցին դեսպանատանը։

Նշենք, որ երեկ էլ քաղաքացիները հավաքներ են իրականացրել ՄԱԿ-ի հայկական գրասենյակի եւ ՌԴ դեսպանատան առջեւ։

Հիշեցնենք, որ Արցախի օպերատիվ շտաբը Հայաստանում իրազեկման ակցիաներ է անցկացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի առջև։

Համաժողովրդական շարժումն Արցախում մեկնարկել է անցած ուրբաթ․ հազարավոր մարդիկ ամեն օր հավաքվում են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, նրանց քայլերթով միանում են Արցախի մարզերի բնակիչները՝ Լաչինի ապաշրջափակման ու արժանապատիվ խաղաղության պահանջով։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը միացել են շարժմանը՝ նստացույց հայտարարելով։

Հիշեցնենք նաև, որ Լաչինի միջանցքը փակ է 218 օր, իսկ հունիսի 15-ից դադարեցվել է նաև Արցախ հումանիտար ապրանքների, դեղորայքի, մթերքների մուտքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն