ԵՄ խորհուրդը մեկ տարով երկարաձգել է Տոյվո Կլաարի լիազորությունները |news.am|

news.am: ԵՄ խորհուրդը մեկ տարով երկարաձգել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի լիազորությունները։ Այս մասին հայտնում են Խորհրդի մամուլի ծառայությունից։

Կլաարն այս պաշտոնում նշանակվել է 2017 թվականի նոյեմբերի 13-ին։

Ինչպես նշվում է Խորհրդի ուղերձում, նրա խնդիրն է նպաստել տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, մասնավորապես՝ Վրաստանի ճգնաժամին և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նաև խրախուսել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի և, անհրաժեշտության դեպքում, հարևան երկրների հետ տարածաշրջանային համագործակցությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով