Ադրբեջանցիների փաստաթղթերում հայկական տեղանուններն այլևս չեն հիշատակվի․ որոշումը կայացրել է Ադրբեջանի կառավարությունը |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանում ծնված ադրբեջանցիների փաստաթղթերում ծննդավայրերի անվանումներն այսուհետ նշվելու են՝ «հիմնվելով դրանց ադրբեջանական տեղանունների վրա»։ Այսօր նման որոշում է կայացրել Ադրբեջանի կառավարությունը՝ փոփոխություններ մտցնելով «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման կանոնակարգում»։

«Որոշման համաձայն՝ այսուհետ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման ընթացքում համապատասխան բաժիններն ու հյուպատոսական ծառայությունները ծննդյան, ամուսնության և մահվան վկայաններ տրամադրելու ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող տեղանունները նշելու են՝ հիմնվելով դրանց պատմական ադրբեջանական անվանումների վրա և հաշվի առնելով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացրած տեսակետը», – հաղորդում է APA գործակալությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն