Հուլիսի 21-ին Արցախի բնակիչ Մարգարիտա Քարամյանը մի խումբ լրագրողների ուղեկցությամբ իրականացրել է ակցիա՝ մոտենալով Հայաստան-Արցախ սահմանին՝ այն հատելու և դեպի Լաչինի միջանցք շարժվելու մտադրությամբ։
Նպատակը միջազգային հանրության ուշադրությունը գրավելն է և ադրբեջանական անցակետի՝ անօրինական լինելու փաստը ցույց տալը։ Ռուսական կողմը ակցիայի մասնակիցներին տեղեկացրեց, որ չունի հայկական անցակետին մոտենալու և Մարգարիտա Քարամյանին Արցախի Հանրապետություն ուղեկցելու թույլտվություն։