Երևանում անցկացվում է բողոքի ակցիա` ի պաշտպանություն Արցախի |armenpress.am|

armenpress.am:Հաջակցություն Ադրբեջանի կողմից արդեն շուրջ 7 ամիս շրջափակված Արցախի Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի հրապարակում հավաք է անցկացվում, մասնակիցները հանդես են գալիս ինչպես ամբողջ աշխարհի հայերին ուղղված միասնության կոչով, այնպես էլ կոչեր ուղղում միջազգային հանրությանը՝ անտարբեր չլինելու ու Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար: 

Հավաքի մասնակիցները բարձրացրել են «Մենք Արցախն ենք», «Փրկեք Արցախը», «Բացեք կյանքի ճանապարհը» գրություններով պաստառներ: Հավաքը սկսվեց տերունական աղոթքով և հոգևորականի խոսքով: Հավաքի մասնակիցները երգեցին Արցախի Հանրապետության պետական օրհներգը

«Դու մենակ չես Արցախ: Այսօր քո կողքին ենք հազարավոր մարդիկ, ովքեր հավաքվում են՝ աշխարհին ցույց տալու, որ Արցախը միայնակ չէ:Մեր նախաձեռնության նպատակն է նախևառաջ խուլ ու համր աշխարհին ապացուցել, որ Արցախը զուտ 120 հազար չէ: Արցախը բռնի տեղահանված և ժամանակավոր Հայաստանում ու այլուր ապաստանած հայերն են, 90-ականների պատերազմի պատճառով Արցախից տարագիր դարձած հայերն են, Արցախը Հայաստանում ու սփյուռքում ապրող՝ Արցախի ցավին կարեկից հայերն են և վերջապես Արցախը ավելի քան 7 ամիս տևող շրջափակման պատճառով ճանապարհի այս կողմում հայտնված ու այստեղ մնացած հազարավոր արցախցիներն են, ում ընտանիքները կիսատ են, նրանք այսօր գտնվում են այստեղ՝ սպասելով, թե երբ կապաշրջափակվի այդ ճանապարհը»,-ասաց հավաքի մասնակիցներից մեկը:

Ավելի մանրամասն` armenpress.am-ում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն