Հուլիսի 24-ին Երևանում կանցկացվեն ճանապարհների արգելափակման ակցիաներ

Հուլիսի 24-ին՝ ժամը 08:30-ից, Երևանում կանցկացվեն ճանապարհների արգելափակման ակցիաներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբից:

«Համաժողովրդական շարժմանը միացած «Մենք Արցախն ենք» նախաձեռնությունն իրազեկում է՝ հուլիսի 24-ին՝ ժամը 08:30-ից, մայրաքաղաք Երևանի տարբեր հատվածներում ճանապարհների արգելափակման ակցիաների մասին։

Խնդրում ենք միավորվել՝ ըստ ձեր գտնվելու վարչական տարածքների՝ ակցիային մասնակցելու։

Հուլիսի 24-ին՝ ժամը 19:00-ին, բոլորիդ սպասում ենք Մյասնիկյանի արձանի մոտ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն