Ավելի քան մեկ ամիս է՝ բժշկական պարագաների ու դեղամիջոցների տեղափոխում Արցախ չի իրականացվում: Ասվում է Արցախի հանրային ՀԸ-ն պատրաստած ռեպորտաժում:
Մանկական հիվանդանոցը ճգնաժամի շեմին է: Նաև թերսնման ու սթրեսների հետևանքով հիվանդանոց դիմողների թիվն ավելանում է, նրանց անհրաժեշտ օգնությունը ցուցաբերելու հիվանդանոցի հնարավորությունները՝ պակասում:
Վառելիքի բացակայության պատճառով հատկապես շրջաններից շատ երեխաներ հիվանդանոց են բերվում ուշ, երբ հիվանդությունն արդեն բարդացած, խորացած է լինում: