Հուլիսի 25-ին՝ ժամը 20:00-ին, Ստեփանակերտում ու Երևանում համաժամանակյա հանրահավաքներ են նախատեսվում․ Արցախի պետնախարար

Արցախի պետնախարարը տեղեկացնում է՝ հուլիսի 25-ին՝ ժամը 20:00-ին, նախատեսվում են համաժամանակյա հանրահավաքներ Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում:

«Համաժողովրդական շարժման մասնակիցները մեծ էկրաններով օնլայն ռեժիմով կկամրջեն երկու հրապարակները՝ միավորելու բոլորիս ձայները և վերահաստատելու մեր միասնական պայքարը՝ հանուն Արցախի ապաշրջափակման և հումանիտար աղետի վերացման, հանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման և դրանից ցանկացած հետնահանջի դատապարտման:

Ի պաշտպանություն Արցախի ժողովրդի իրականացվող ամենատարբեր ակցիաների մասնակիցներին ու Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին կոչ եմ անում համախմբվել և հավաքին միասնական մասնակցությամբ արտահայտել հայ ժողովրդի հավաքական կամքն ու Արցախի հարցում մեր անսակարկելի դիրքորոշումը՝ Արցախը և Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում:
 
Յուրաքանչյուրի մասնակցությունը կարևոր է Արցախի ու արցախցիներիս համար», – ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

Գլխավոր լուսանկարը՝ Երևանում հանուն Արցախի իրականացվող ակցիաներից

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն