Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ուկրաինական ուժերը փորձել են ԱԹՍ-ներով հարձակվել Մոսկվայի թիրախների վրա 

ՌԴ ՊՆ-ն հայտնում է՝ ուկրաինական ուժերը փորձել են ԱԹՍ-ներով հարձակվել Մոսկվայի թիրախների վրա։ 

«Ուկրաինական երկու ԱԹՍ-ները ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով ճնշվել են և կործանվել», – ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էր հայտնել, որ անօդաչու սարքերի հարվածներ են գրանցվել երկու ոչ բնակելի շենքերի վրա։ Նրա խոսքով, լուրջ վնասներ և տուժածներ չկան, տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։

Լուսանկարը՝ RT-ի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն