armeniasputnik.am: Գոռ Սուջյանի ու «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդի մեծ համերգը չեղարկվել է հաջակցություն Արցախի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց երաժիշտ, թառահար Միքայել Ոսկանյանը։
«AFTERPARTY» խորագրով համերգը պետք է կայանար հուլիսի 30-ին կանանց և նորարարության «FemInno» կոնֆերանսի շրջանակում։
«Կազմակերպիչների հետ որոշում կայացվեց չեղարկել համերգը, բայց ավելի փոքր ելույթները չենք չեղարկի, որովհետև կարծում ենք, որ ակցիաներին զուգահեռ պետք է տարածվի նաև հայկական մշակույթը»,- նշեց երաժիշտը։
Ոսկանյանը տեղեկացրեց, որ ինքն էլ կմիանա ակցիաներին, քանի որ միշտ սատարում է Արցախին ու արցախցիներին։
Լուսանկարում՝ Միքայել Ոսկանյանը