hetq.am: Հուլիսի 24-ի գիշերը ռուսական զորքերը հերթական հարվածն են հասցրել Օդեսայի մարզին։ Ուկրաինայի զինված ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարության տվյալներով՝ «Shahed-136» տեսակի անօդաչուների չորս ժամ տևած հարձակման թիրախը դարձել են Դանուբի նավահանգստային ենթակառուցվածքները։ Ուկրաինական հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է խոցել երեք անօդաչու։
Հարվածների հետևանքով ավերվել է հացահատկի շտեմարանը, վնասվել են մյուս բեռների պահման վայրերը։ Արտադրական օբյեկտներից մեկում հրդեհ է բռնկվել, որը կարճ ժամկետներում մարվել է։
Օդեսայի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է, որ հարձակման հետևանքով տուժել է նավահանգստի վեց աշխատակից, որոնցից չորսը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է։