Վաղը Մոսկվայում տեղի կունենան եռակողմ և առանձին երկկողմ բանակցություններ Լավրովի և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև

ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է՝ վաղը Մոսկվայում տեղի կունենան եռակողմ և առանձին երկկողմ բանակցություններ Լավրովի և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև։

«Արտգործնախարարությունների ղեկավարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի ուղիները: Նախարարները կքննարկեն նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլ առանցքային հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումը, հասարակության և փորձագետների շփումները և խորհրդարանականների միջև երկխոսության մեկնարկը», – նշել է ՌԴ ԱԳՆ-ն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով