Փաշինյանը պատասխանեց 2025 թվականից հետո ռուս խաղաղապահների՝ ԼՂ տարածքում լինել-չլինելու վերաբերյալ հարցին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին, պատասխանելով 2025 թվականից հետո ռուս խաղաղապահների՝  ԼՂ տարածքում լինել-չլինելու վերաբերյալ հարցին, ասաց․

 «ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայումն ունի նպատակ, այն արձանագրված է ՌԴ Դաշնային ժողովի համապատասխան որոշման մեջ, դրա մեջ ասվում է, որ ՌԴ նախագահին թույլ է տրվում խաղաղապահ զորախումբ գործուղել ԼՂ՝ բնակչության զանգվածային սպանդը կանխարգելելու համար։ 

Հիմա եթե ՌԴ-ն որոշի դուրս գալ, անկախ նրբություններից, դա առնվազն նշանակում է, որ ԼՂ-ում նման վտանգ այլևս չկա։ Եթե կա նման վտանգ, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է նման որոշում կայացվել։ Իսկ եթե չկա նման վտանգ, դա նշանակում է, որ, օրինակ, Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը՝ միջազգային մեխանիզմների շրջանակում, արդյունավետ է գտնվել, ու կողմերը արձանագրում են, որ խաղաղապահ զորակազմի ներկայության անհրաժեշտություն այլևս չկա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով