Համաժամանակյա հանրահավաքներ Ստեփանակերտում և Երևանում

Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում համաժամանակյա հանրահավաքներ են ընթանում՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի։

«Համաժողովրդական շարժման մասնակիցները մեծ էկրաններով օնլայն ռեժիմով կկամրջեն երկու հրապարակները՝ միավորելու բոլորիս ձայները և վերահաստատելու մեր միասնական պայքարը՝ հանուն Արցախի ապաշրջափակման և հումանիտար աղետի վերացման, հանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման և դրանից ցանկացած հետնահանջի դատապարտման», – հանրահավաքների մասին գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

Հավաքը մեկնարկեց Երևանի «Ազատության» հրապարակից՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի պատգամաց խոսքով և ապաշխարհության աղոթքով:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն