Անընդունելի է ՀՀ-ի կողմից Արցախը և Արցախի ժողովրդին Ադրբեջանի կազմում ճանաչելու ցանկացած հայտարարություն․ պետնախարար |tert.am|

tert.am: Տանսամյակներ շարունակ Ադրեջանը վարել է Արցախն էթնիկ զտման ենթարկելու քաղաքականություն և այսօր անցել է իր հանցավոր ծրագրերի իրագործմանը։ Ստեփանակերտ-Երևան հանրահավաքի ժամանակ հայտարարեց Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

Պետնախարարը նշեց, որ ադրբեջանական շրջափակման պայմաններում Արցախի ժողովուրդը շարունակում է պայքարել։ Ընդգծեց, որ հպարտանում է Արցախի ժողովրդով։

«Մենք կարողացել ենք անել ամենակարևորը՝ վերահաստատել ու ապացուցել, որ Արցախը և Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում։ Երբե՛ք։ Ո՛չ այսօր, ո՛չ էլ վաղը։ Սա քմահաճույք չէ, սա Արցախի ժողովրդի գոյության անբացատրելի նախապայմանն է»,- շեշտեց նա։

«Անընդունելի է Հայաստանի Հանրապետության կողմից Արցախը և Արցախի ժողովրդին Ադրբեջանի կազմում ճանաչելու ցանկացած բանավոր կամ գրավոր հայտարարություն»,- ընդգծեց Ներսիսյանը՝ դիմելով ՀՀ իշխանություններին։

Ըստ նրա՝ ինչպես վկայում են տեղի ունեցող իրադարձությունները, դրանք կործանարար են Արցախի համար և նպաստում են Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ նորանոր հանցանքներ կատարելուն։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն