400 տոննա հումանիտար օգնություն կհասցվի Կոռնիձոր՝ ռուս խաղաղապահների միջոցով Արցախ տանելու համար

Մարդասիրական օգնությամբ բեռնված երկու տասնյակ բեռնատար այսօր 400 տոննա հումանիտար օգնություն կհասցնի մինչև Կոռնիձոր, որտեղից նախատեսվում է ռուս խաղաղապահների միջոցով հումանիտար օգնությունը փոխանցել արդեն 227 օր շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

Մինչ հումանիտար բեռների տեղափոխումը բեռնատարները բացվել են Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետական ներկայացուցչությունների պատվիրակների ներկայությամբ։ 

Հիշեցնենք, որ երեկ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի պայմաններում ԼՂ ժողովրդին աջակցության կառավարման աշխատանքային խմբի հերթական նիստը: Աշխատանքային խումբը որոշումներ էր կայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն