Հայաստանում ԵՄ առաքելության նպատակը Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական դիմակայությունն է. Զախարովա |aravot.am|

aravot.am: Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության նպատակը Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական դիմակայությունն է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

«Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ի՞նչ ներդրման մասին է խոսքը: Երկկողմ հարաբերություններում ԵՄ առաքելությունից միայն կայծն է երևացել, որևէ դարման հայ-ադրբեջանական սահմանին բախումներում առաքելությունը չի դարձել»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ դա ևս մեկ անգամ հաստատում է, որ ապաէսկալացման հիմնական մեխանիզմներից մեկը պետք է դառնա հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքը: «Մոսկվան ողջունում է հերթական՝ 4-րդ հանդիպումը, որը երկար ընդմիջումից հետո տեղի ունեցավ հուլիսի 12-ին, և հաստատում է պատրաստակամությունը՝ խորհրդատվական աջակցություն ցուցաբերել կողմերին»,- ասել է Զախարովան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով