Բաղրամյան պողոտայում ակցիայի ժամանակ «Մայբախ»-ի մասնակցությամբ վրաերթի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել |factor.am|

factor.am: Բաղրամյան պողոտայում անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ վրաերթի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

«Քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով։ Վրաերթի ենթարկած նեքենան տեղափոխվել է հատուկ պահպանող տարածք, կատարվում են քննչական գործողություններ»,- նշեց Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ վաղ առավոտից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա են իրականացնում Էջմիածնի N զորամասի («Քիմիկների» զորամաս) զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի և սխալ հրամանի  պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել:

Հարազատները փակել են Բաղրամյան պողոտա – Պռոշյան փողոց խաչմերուկը և պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք մեկ շաբաթ առաջ ևս վարչապետի հետ հանդիպելու պահանջով բողոքի ակցիա էին կազմակերպել, սակայն, Փաշինյանն այդպես էլ չէր ընդունել։ Ականատեսների վկայությամբ՝ ակցիայի ժամանակ «Մայբախ» մեքենայի վարորդը, շրջադարձի ժամանակ չնկատելով պարեկին, վրաերթի է ենթարկել նրան։ Պարեկը տեղափոխվել է հիվանդանոց և բուժօգնություն ստանալուց հետո դուրս գրվել։  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն